Ինչպես արգելափակել կայքերը


Կան շատ ծրագրեր և հնարքներ, որոնց միջոցով կարելի է արգելափակել ցանկացած կայք: Այսօր կսովորենք այդ հնարքներից ամենապարզը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի hosts անունով տեքստային ֆայլ, որտեղ կարելի է արգելափակել կամ այսպես ասած վերահասցեավորել կայքերը:
Ինչպես է դա արվում.

  1. Անհրաժեշտ է բացել hosts ֆայլը
  2. Ավելացնել այն կայքի հասցեն, որը ցանկանում ենք արգելափակել
    Օրինակ Facebook.com կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է ավելացնել հետևյալը՝
    127.0.0.1 www.facebook.com
    127.0.0.1 facebook.com
  3. Այնուհետև պահպանել ֆայլը
Այս ֆայլում կարելի է նաև վերահասցեավորել կայքերը: Պարզապես անհրաժեշտ է 127.0.0.1 տողի փոխարեն ավելացնել կայքի IP հասցեն: Օրինակ եթե ցանկանում ենք Facebook.com մուտք գործելիս բացվի Youtube.com կայքը, ապա անհրաժեշտ է 127.0.0.1-ի փոխարեն ավելացնել Youtube.com կայքի ip հասցեն:
Քայլերին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ տեսանյութում:



Վերահասցեավորումից հետո կայքերը ամբողջությամբ վերականգնելու համար խորհուրդ է տրվում մաքրել բրաուզերի պատմությունը (History)
Տեսնել ավելին »

Ինչպես հեռացնել Skype-ի հաղորդագրությունները


Skype-ում զանգեր կատարելուց, հաղորդագրություններ ուղարկելուց և ստանալուց հետո, երբեմն անհրաժեշտ է լինում մաքրել դրանք: Հիշողությունը մաքրելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

  1. Բացեք կարգավորումները` Tools > Options
  2. Privacy բաժնից ընտրեք Privacy Settings ենթաբաժինը
  3. Ընտրեք ժամանակահատվածը և սեղմեք Clear history


Տեսնել ավելին »

Ինչ անել եթե համակարգիչը միացնելուց չի միանում NUM LOCK ստեղնը


Լինում են դեպքեր երբ համակարգիչը միացնելուց չի միանում Num Lock ստեղնը: Որպեսզի NumLock-ը միշտ գտնվի միացված վիճակում անհրաժեշտ է` սեղմել Win+R գրել regedit և սեղմել Enter
Կբացվի Registry Editor պատուհանը, այստեղ պետք է ընտրել HKEY_CURRENT_USER / Control Panel / Keyboard և գտնել InitialKeyboardIndicators-ը
Փոխեք նրա արժեքը ըստ ներքևում նշված ցուցակի և հաստատեք:
0 - բոլորը անջատված են :
1 - Caps Lock - ը միացված է :
2 - Num Lock - ը միացված է :
3 - Caps Lock և Num Lock - ը միացված են :
4 - Scroll Lock - ը միացված է :
5 - Caps Lock և Scroll Lock - ը միացված են :
6 - Num Lock և Scroll Lock - ը միացված են:
7 - Caps Lock, Num Lock և Scroll Lock - ը միացված են :


Տեսնել ավելին »

Ինչպես օգտագործել android ծրագրերը Windows, Mac և Linux օպ.համակարգերում

Տեղադրեք ARC Welder ծրագիրը և օգտագործեք Android-ի համար նախատեսված ծրագրերը և խաղերը համակարգչի վրա: 

Ծրագիրը համակարգչում տեղադրելու համար այցելեք այստեղ:

Աղբյուր`  www.youtube.com/user/imicca

Տեսնել ավելին »

Արագացնում ենք համակարգչի աշխատանքը, մի քանի պարզ քայլերի միջոցով


Ինչպես արագացնել համակարգչի աշխատանքը մի քանի պարզ քայլերով: 
Առաջին քայլը կատարելու համար անհրաժեշտ է համակարգչի մեջ տեղադրել CCleaner ծրագիրը: Ծրագրի տեղադրումից հետո մաքրում ենք ավելորդ ֆայլերը և վերացնում թերությունները: (Դիտեք վիդեոն)



Այս ամենը կատարելուց հետ փորձում ենք անջատել մի քանի ֆունկցիա համակարգչում: 
Եթե դուք օգտվում եք ինչ որ համակարգչային թեմաներից ապա այս քայլը բաց թողեք: (Դիտեք վիդեոն)

Տեսնել ավելին »

Երբ համակարգչով աշխատելիս բացվել է կապույտ էկրանը...

 Համակարգչից օգտվողների մեծ մասը տեսնելով կապույտ էկրանը, որին նաև անվանում են "Մահվան էկրան", անմիջապես դիմում են մասնագետի կամ ֆորմատավորում համակարգիչը: Միանգամից ասեմ որ, վախենալ պետք չէ, քանի որ կապույտ էկրանի բացվելու պատճառները կարող են լինել տարբեր ու ոչ լուրջ: Իսկ թե ինչու է բացվում այդ էկրանը, դա կարող եք պարզել ինքներտ, ուշադրություն դարձնելով բացված էկրանի վրա գրված կոդերին, իսկ թե ինչ են նշանակում այդ կոդերը`

0x000000C2- եթե հայտնվել է այս կոդը, ապա համակարգչում ինչ-որ սարքավորում չի համապատասխանում օպերացիոն համակարգի պահանջներին:
0x000000BE, 0x000000CE- առաջին կամ եկրորդ կոդի հայտնվելու պատճառը հիմնականում հնացած, կամ ոչ համապատասխան դրայվերների առկայությունն է:
0xс0000221- սխալը կարող է առաջանալ վնասված դրայվերի առկայության դեպքում:
0x0000002Е- այս սխալը կապված է օպերացիոն հիշողության կամ կոշտ սկավառակի հիշողության հետ:
0х0000008Е- Խնդիրը առաջանում է երբ համակարգիչը վարակվում է Root kit տեսակի վիրուսներով:
0Х000000ЕА- այս խնդիրը կապված է VideoCard-ի հետ, սխալը գրաֆիկական դրայվերի հետ է:
0xс000021А- Խնդիրը ի հայտ է գալիս winlogon.exe-ի կամ csrss.exe-ի սխալ աշխատանքի հետևանքով:
0x0000007В- Խնդիրը առաջանում է երբ միանալիս windows-ը չի կարողանում կարդալ համակարգի բեռնման մասից:


Տեսնել ավելին »

Ինչպես գաղտնաբառ ավելացնել թղթապանակին

 Երբ պետք է համակարգչում պահեք կարևոր ֆայլ, բայց ցանկանում եք որ այդ ֆայլը հասանելի լինի միայն ձեզ ապա կարող եք օգտվել այս մեթոդից և գաղտնաբառ ավելացնել թղթապանակների վրա:
-նախ ստեղծում ենք թղթապանակ աշխատանքային սեղանին,
-ստեղծված թղթապանակում ստեղծում ենք տեքստային ֆայլ և բացում այն,
-տեքստային ֆայլում ավելացնում ենք հետևյալ կոդը`

cls 
@ECHO OFF 
title Folder Private 
if EXIST "HTG Locker" goto 
if NOT EXIST Private goto MDLOCKER 
:CONFIRM 
echo Are you sure you want to lock the folder(Y/N) 
set/p "cho=>" 
if %cho%==Y goto LOCK 
if %cho%==y goto LOCK 
if %cho%==n goto END 
if %cho%==N goto END 
echo Invalid choice. 
goto CONFIRM 
:LOCK 
ren Private "HTG Locker" 
attrib +h +s "HTG Locker" 
echo Folder locked 
goto End 
:UNLOCK 
echo Enter password to unlock folder 
set/p "pass=>" 
if NOT %pass%== PASSWORD goto FAIL 
attrib -h -s "HTG Locker" 
ren "HTG Locker" Private 
echo Folder Unlocked successfully 
goto End 
:FAIL 
echo Invalid password 
goto end 
:MDLOCKER 
md Private 
echo Private created successfully 
goto End 
:End

-Կոդը ավելացնելուց հետո նշված PASSWORD-ի փոխարեն գրում եք ձեր ցանկացած ծածկագիրը որը պետք է լինի թղթապանակի վրա, այն պահպանում ենք(File >> Save As...) Locker.bat անունով,
-բացում ենք Locker ֆայլը,
-հայտնված Private անունով թղթապանակում կարող եք ավելացնել այն ամենը ինչը ուզում եք հասանելի լինի միայն ձեզ:
Տեսնել ավելին »

Կոտրում ենք խաղերը Cheat Engine ծրագրի միջոցով

Cheat Engine ծրագրի օգնությամբ կարող եք կոտրել խաղերը: Այսինքն հնարավորություն կունենաք ավելացնել խաղի մեջ ձեր գումարի չափը կամ ավելացնել ձեր վարկանիշը ու նման բաներ:
Ծրագիրը ունի նաև այլ հնարավորություններ: 



Տեսնել ավելին »

© 2014-2018 Hay-Soft