Coca-Cola Magic հավելվածի նոր տարբերակը

Կոկա-Կոլա -ն արդեն երկու տարի անընդմեջ պատրաստում է Coca Cola Magic բջջային հավելվածը, Android և iOS սարքերի համար:
Հավելվածը տեղադրելուց հետո, հեռախոսը կարող եք պահել կոկա-կոլա շշի վրա և տեսնել թե ինչպես է Սանտան պատրաստվում Ամանորին: Հավելվածում ավելացել է հետհաշվարկ, որը ցույց է տալիս թե քանի օր է մնացել Ամանորին, ավելացել է նաև Magic Game խաղը, որի շնորհիվ կարող եք Սանտային օգնել բաժանել Ամանորի նվերները:


https://play.google.com/store/apps/details?id=com.arloopa.cocacolamagic       https://itunes.apple.com/am/app/coca-cola-magic/id1063741768?mt=8
Տեսնել ավելին »

Ամանորին ընդառաջ Google-ը գործարկել է Google Santa Tracker նախագիծը


Google կորպորացիան տոներին ընդառաջ մշտապես գործարկում է թեմատիկ նախագծեր: Այս տարի էլ գորթարկել է Google Santa Tracker կայք, և Android հավելված: Google Santa Tracker նախագիծը հնարավորություն է տալիս, ստանալ տեղեկություններ ծննդյան տոների մասին, խաղալ խաղեր, դիտել տեսանյութեր կապված ամանորի հետ և այլն:



https://play.google.com/store/apps/details?id=com.google.android.apps.santatracker
Տեսնել ավելին »

Ինչպես վերականգնել ջնջված ֆայլերը Android / iOS սարքերում


Android կամ iOS սարքերում երբեմն անհրաժեշտ է լինում վերականգնել ջնջված հաղորդագրությունները, հեռախոսահամարները կամ այլ անհրաժեշտ ֆայլեր: Կան տարբեր ծրագրեր, որոնք կարող են փնտրել և վերականգնել այդ ֆայլերը: Այսօր կծանոթանանք EaseUS MobiSaver ծրագրին, որը աշխատում է ինչպես Android և iOS, այնպես էլ Windows և Mac օպերացիոն համակարգերում: Ծրագիրը կարողանում է արագորեն գտնել ջնջված բոլոր ֆայլերը, հաղորդագրությունները, հեռախոսահամարները, և վերականգնել դրանք Ձեր համակարգչի մեջ: Պարզապես անհրաժեշտ է՝ համակարգչում տեղադրել համապատասխան տարբերակը (Android, iOS), սարքը համակարգչին միացնել USB լարի օգնությամբ և աշխատացնել ծրագիրը: 


Ծրագիրը Android սարքերում պահանջում է Root իրավունք, iOS սարքերում Jailbreak
(Root-ի և Jailbreak-ի մասին փոքր-ինչ ուշ)

Տեսնել ավելին »

Seene ծրագիր՝ եռաչափ մոդելներ պատրաստելու համար


Վերջերս Android և iOS սարքերի համար ստեղծվել է մի ծրագիր, որը թույլ է տալիս պատրաստել եռաչափ մոդելներ: Ծրագիրը անվճար է և շատ հեշտ է օգտագործել, այն առաջին անգամ միացնելիս ցուցադրվում է ուսուցողական տեսահոլովակ: Եռաչափ մոդելներ պատրաստելու համար անհրաժեշտ է միացնել ծրագիրը և սմարտֆոնը պտտեցնել օբյեկտի շուրջը:



          
Տեսնել ավելին »

Այլընտրանքային հարմարավետ դիտարկիչ՝ Android սարքերի համար


Flynx-ը Android-ի համար նախատեսված դիտարկիչ է, որը բացում է հղումները «փուչիկների» մեջ, ինչպես Facebook Messenger-ը։ Սովորաբար այլ հավելվածներում, օրինակ՝ Facebook-ում, հղումներ սեղմել սոցցանցը փակվում է ու բացվում Chrome կամ որևէ այլ դիտարկիչը։ Իսկ Flynx-ը թույլ է տալիս տեսնել բոլոր սեղմնված հղումները փուչիկների տեսքով, այնուհետև ցանկացած պահի դրանք դիտել՝ չփակելով ընթացիկ ծրագիրը։

Հավելվածն առանձնանում է նաև նրանով, որ ունի հատուկ կարդալու ռեժիմ՝ Reading more, որի ժամանակ չեն ցուցադրվում կայէջի գովազդները, ցուցադրվում են միայն տեքստն ու նկարները։ Հավելվածն ունի նաև սինքրոնիզացման ֆունկցիա, ինչը թույլ կտա մի քանի սարքեր «իրար կցել»։



Աղբյուր՝ www.ittrend.am
Տեսնել ավելին »

APUS Browser - Արագ, պարզ, աննշան

APUS Browser - Արագագործ, պարզ և աննշան բրոուզեր է նախատեսված Android սարքերի համար:
Բրաուզերի հատկությունները՝ 
✔ Գերազանց արագություն, 
✔ Գաղտնիություն, 
✔ Հարուստ բովանդակություն, 
✔ Արագ բեռնելու հնարավորություն,
✔ Միաժամանակ բազմաթիվ էջեր բացելու հնարավորություն,
✔ Տարբեր որոնողական համակարգերից օգտվելու հնարավորություն,

Բրոուզերը հասանելի է՝ Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Իտալերեն, Պորտուգալերեն և մի շարք այլ լեզուներով:

Տեսնել ավելին »

Im Armenia. զբոսաշրջային հավելված երեխաների համար

Հայկական բարեգործական միությունը (AGBU), Android և iOS սարքերի համար թողարկել է զբոսաշրջային բնույթ ունեցող հավելված՝ Im Armenia (Իմ Հայաստան), նախատեսված երեխաների համար:
Հավելվածը սովորեցնում է հայերեն, ունի նավիգացիոն քարտեզներ և գեղեցիկ գրաֆիկաներ՝ ներառյալ Էջմիածինը, Սարդարապատը, Մատենադարանը, Կասկադը և այլն:
Հավելվածը առայժմ հասանելի է անգլերենով, բայց շուտով պատրաստ կլինի իսպաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:


     
Տեսնել ավելին »

Ինչպե՞ս փոխանցել ֆայլեր Andorid-ի, iOS-ի և Windows-ի միջև


Ինչպես գիտենք Windows-Android-iOS համակարգերի միջև ֆայլերի փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ USB լար կամ հավելյալ ծրագրեր: Այդ ծրագրերից հարմարը և լավագույնը SHAREit ծրագիրն է:


Ծրագիրը տեղադրում ենք երկու սարքերի վրա: Ուղարկող սարքի վրա բացում ենք ծրագիրը և ընտրում Send տարբերակը > ընտրում ենք փոխանցվող ֆալերը և սեղմում Next > Ընտրում ենք այն սարքը որը պետք է ընդունի ֆայլերը (ֆայլերը փոխանցելուց առաջ ընդունող սարքի վրա բացում ենք ծրագիրը և ընտրում Receive):

         
Տեսնել ավելին »

Armenian Online TV - Հայկական հեռուստաալիքները ձեր գրպանում


Armenian Online TV ծրագիրը նախատեսված Android սարքերի համար, հնարավորություն է տալիս online դիտել հայկական հեռուստաալիքները: Ծրագրում առկա են գրեթե բոլոր հայկական հեռուստաալիքներ: 


Ծրագրի պաշտոնական կայքը- HayastanTV
Տեսնել ավելին »

Ինչպե՞ս օգտագործել Clean Master ծրագիրը Android սարքերում



Clean Master ծրագիրը նախատեսված է Android սարքերը ավելորդ ֆայլերից ազատելու, աշխատանքը կարգավորելու և արագացնելու համար:
Ծրագրից օգտվելը շատ պարզ է.
• Մուտք ենք գործում Play Store և բեռնում ենք Clean Master ծրագիրը
• Բացում ենք ծրագիրը, ընտրում JUNK FILES տարբերակը և մաքրում սարքը ավելորդ ֆայլերից


Ծրագրում առկա է նաև անվճար հակավիրուս և այլ օգտակար գործիքներ:

Տեսնել ավելին »

Ինչպես երգի հատվածից իմանալ երգի ու հեղինակի անվանումը (Android, iOS, Windows, BlackBerry)

Եթե ինչ որ վայրում լսում եք երաժշտություն և ուզում եք իմանալ երգի կամ կատարողի անունը, ապա կարող եք օգտագործել SoundHound ծրագիրը, որ աշխատում է Android, iOS, Windows և BlackBerry համակարգերում: Ծրագրից օգտվելը շատ պարզ է անհրաժեշտ է միացնել և սպասել մի քանի վայրկյան:

  

               
Տեսնել ավելին »

Weather & Clock Widget եղանակային հավելված Android սարքերի համար

Weather & Clock Widget for Android-ը եղանակի հիանալի հավելված է, որը ցուցադրում է մանրամասն տեղեկություններ սպասվող եղանակի մասին:
Հավելվածը աշխատում է գրեթե բոլոր Անդրոիդ սարքերում՝ սկսած Android 2.2-ից և ավելի բարձր և ապահովում է տարբեր չափի վիդջեթներ՝ 2x1, 4x1, 4x2, 4x3, 5x1, 5x2 և 5x3:

Ծրագիրը թարգմանված է հայերեն, թարգմանությունը` HaySoft.org -ի:



Աղբյուր` HaySoft.org

Տեսնել ավելին »

Firefox-ի հայերեն տարբերակը Android սարքերի համար

Հանրահայտ Firefox-ի բջջային տարբերակը՝ նախատեսված Անդրոիդ սարքերի համար:
Դիտարկիչը ապահովում է բարձր արագագործություն, անվտանգություն, ունի բազմաբնույթ կարգավորումներ, հավելումներ, ինչպես նաև որևէ խնդիր չունի գրանշանների հարցում, ունի անվտանգության բարձր աստիճան և որ շատ կարևոր է՝ պարբերաբար թարմացվում է:




Ծրագիրը թարգմանված է հայերեն, թարգմանությունը` HaySoft.org -ի:



Աղբյուր` HaySoft.org
Տեսնել ավելին »

PhotoMath

PhotoMath-ը անվճար բջջային հավելված է որը նախատեսված է մաթեմատիկական հավասարումներ լուծելու համար: Հավելվածից օգտվելը շատ հեշտ է, պարզապես անհրաժեշտ է սմարտֆոնը պահել տեքստի վրա և հավելվածը նախ կճանաչի թվերը, ապա կլուծի հավասարումը և կցուցադրի ճիշտ պատասխանը: 




Հավելվածը ստեղծել է բրիտանական Microblink ընկերությունը:

          

Տեսնել ավելին »

Ամանորյա անակնկալ Coca-Cola-ի կողմից


Coca-Cola-ն տոներին ընդառաջ թողարկել է Coca-Cola Magic հավելվածը, որը պարունակում է մի քանի հաճելի անակնկալ: Հավելվածում օգտագործվում է լրացված իրականության տեխնոլոգիան: Հավելվածը միացնելուց հետո կարելի է տեսախցիկն ուղղել Coca-Cola-ի շշերի ուղղությամբ և տեսնել թաքնված անակնկալը: Անակնկալներ թաքնված են նաև Երևանի կանգառներում: Իսկ Դալմա Գարդեն մոլում կարելի է նույն եղանակով տեսնել Ձմեռ պապի տոնական ուղերձը:
Հավելվածը նախատեսված է միայն հայկական շուկայի համար. այն մշակել է ARLOOPA հայկական ընկերությունը, իսկ եռաչափ անիմացիաները պատրաստել է X-TECH-ը:
Հավելվածը նախատեսված է Android և iOS համակարգով աշխատող սարքերի համար:
Տեսնել ավելին »

© 2014-2018 Hay-Soft