Երբ համակարգչով աշխատելիս բացվել է կապույտ էկրանը...

 Համակարգչից օգտվողների մեծ մասը տեսնելով կապույտ էկրանը, որին նաև անվանում են "Մահվան էկրան", անմիջապես դիմում են մասնագետի կամ ֆորմատավորում համակարգիչը: Միանգամից ասեմ որ, վախենալ պետք չէ, քանի որ կապույտ էկրանի բացվելու պատճառները կարող են լինել տարբեր ու ոչ լուրջ: Իսկ թե ինչու է բացվում այդ էկրանը, դա կարող եք պարզել ինքներտ, ուշադրություն դարձնելով բացված էկրանի վրա գրված կոդերին, իսկ թե ինչ են նշանակում այդ կոդերը`

0x000000C2- եթե հայտնվել է այս կոդը, ապա համակարգչում ինչ-որ սարքավորում չի համապատասխանում օպերացիոն համակարգի պահանջներին:
0x000000BE, 0x000000CE- առաջին կամ եկրորդ կոդի հայտնվելու պատճառը հիմնականում հնացած, կամ ոչ համապատասխան դրայվերների առկայությունն է:
0xс0000221- սխալը կարող է առաջանալ վնասված դրայվերի առկայության դեպքում:
0x0000002Е- այս սխալը կապված է օպերացիոն հիշողության կամ կոշտ սկավառակի հիշողության հետ:
0х0000008Е- Խնդիրը առաջանում է երբ համակարգիչը վարակվում է Root kit տեսակի վիրուսներով:
0Х000000ЕА- այս խնդիրը կապված է VideoCard-ի հետ, սխալը գրաֆիկական դրայվերի հետ է:
0xс000021А- Խնդիրը ի հայտ է գալիս winlogon.exe-ի կամ csrss.exe-ի սխալ աշխատանքի հետևանքով:
0x0000007В- Խնդիրը առաջանում է երբ միանալիս windows-ը չի կարողանում կարդալ համակարգի բեռնման մասից:


  • Facebook Comment
  • 0Blogger Comment

Թողնել մեկնաբանություն

Отправить комментарий

© 2014-2018 Hay-Soft