Կան շատ ծրագրեր և հնարքներ, որոնց միջոցով կարելի է արգելափակել ցանկացած կայք: Այսօր կսովորենք այդ հնարքներից ամենապարզը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի hosts անունով տեքստային ֆայլ, որտեղ կարելի է արգելափակել կամ այսպես ասած վերահասցեավորել կայքերը:
Ինչպես է դա արվում.
- Անհրաժեշտ է բացել hosts ֆայլը
- Ավելացնել այն կայքի հասցեն, որը ցանկանում ենք արգելափակել
Օրինակ Facebook.com կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է ավելացնել հետևյալը՝
127.0.0.1 www.facebook.com
127.0.0.1 facebook.com - Այնուհետև պահպանել ֆայլը
Քայլերին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ տեսանյութում:
Վերահասցեավորումից հետո կայքերը ամբողջությամբ վերականգնելու համար խորհուրդ է տրվում մաքրել բրաուզերի պատմությունը (History)
Թողնել մեկնաբանություն
Отправить комментарий