Կան մի շարք կայքեր որոնք հնարավորություն են տալիս սոցիալական ցանցերում ավելացնել դիտումների և բաժանորդագրությունների թիվը: Այսօր կծանոթանանք PumpYT.com կայքին, որը ավելացնում է Youtube-ի դիտումների քանակը:
Ամանորին ընդառաջ Google-ը գործարկել է Google Santa Tracker նախագիծը
Ինչպես պատրաստել դեմոտիվատորներ, թեմաներ, աղյուսակներ
Imgflip.com կայքը հնարավորություն է տալիս, պարզ և արագ պատրաստել դեմոտիվատորներ, աղյուսակներ, թեմաներ, Gif անիմացիաներ: Պատրաստելուց հետո այն կարող եք բեռնել համակարգչի մեջ, կամ կիսվել ընկերների հետ:
Ինչպես պատրաստել ռեզյումեներ օնլայն տարբերակով
CV (Curriculum Vitae), թարգմանաբար «կյանքի ընթացք»: Իրենից ներկայացնում է մարդու կյանքի, գիտելիքների, ունակությունների հակիրճ նկարագրությունը:
Ռեզյումեներ կարելի է պատրաստել ինչպես մի շարք ծրագրերի (օրինակ՝ MS Word ծրագրի) օգնությամբ, այնպես ել օնլայն տարբերակով: Կարող եք այցելել cvmkr.com կայք, անցնել անվճար գրանցում, և լրացնելով համապատասխան դաշտերը պատրաստել Ձեր ռեզյումեն: Նաև կարող եք օգտվել Optimum ուսումնական կենտրոնի կողմից պատրաստված գործիքից, որը Ձեր մուտքագրած տվյալներին համապատասխան գեներացնում և ձևավորում է ռեզյումեներ:
Vktarget.ru - Աշխատանք սոցիալական ցանցերի միջոցով
VkTarget-ը ներկայումս ապահովում է աշխատանք 5 սոցիալական կայքերի միջոցով, դրանք են՝ Vk.com, Facebook.com, Youtube.com, Instagram.com, Twitter.com:
Մանրամասները տեսանյութում՝
Տեսանյութի հեղինակ՝ Սերգեյ Հունանյան
Հայերեն Վիդեոդասեր
Տեսնել ավելին »
Մանրամասները տեսանյութում՝
Հայերեն Վիդեոդասեր
Կայք՝ որը համեմատում է խաղերի պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ
Երբեմն համակարգչային խաղեր խաղալիս հանդիպում են խնդիրներ որոնց հիմնական պատճառը լինում է համակարգչի հզորությունը: Այսօր հասանելի է մի կայք որը հնարավորություն է տալիս համեմատելու համակարգչի և խաղերի մինիմալ պարամետրերը:
Գրում ենք խաղի անվանումը
Կայքը ձեզանից կպահանջի Java ծրագրի գործարկում (եթե Ձեր համակարգչում չկա Java ծրագիրը ապա ներբեռնեք այն այստեղից), կամ կառաջարկի ներբեռնել և համակարգչում տեղադրել մի ծրագիր որը ինքնուրույն կսկանավորի Ձեր համակարգիչը:
Վերջում կտեսնեք արդյունքները
Ոստիկանության կայքում գործում է նոր բաժին «Ազատ համարանիշերի որոնում»
Ոստիկանության կայքում ստեղծվել է նոր բաժին, որի օգնությամբ հնարավոր է ստուգել ավտոմեքենայի համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, լրացնել դաշտերը և ստուգել առկայությունը:
Կայք, որն օգնում է հայտնաբերել մարդկանց միջև նմանությունները
Microsoft-ի ավագ մշակող Մեթ Վելոսոն (Mat Velloso) թողարկել է «Twins Or Not?» կայքը, որն աշխատում է նույն սկզբունքով, ինչ «How Old do I Look?» կայքը։ Սակայն տարիքի փոխարեն կայքը կարողանում է հայտնաբերել մարդկանց միջև նմանությունները։
Կայքում պետք է տեղադրել երկու մարդկանց լուսանկար, և համակարգը կվերլուծի նկարներում պատկերված մարդկանց արտաքին տվյալներն ու կորոշի, նրանց նմանության աստիճանը։ Կայքում օգտագործվում է Microsoft-ի կողմից մշակված դեմքերի ճանաչման ֆունկցիան և Azure հարթակը։ Վելոսոյի խոսքով՝ «Twins Or Not?» կայքը գրվել է չորս ժամում, այդ իսկ պատճառով հնարավոր են աշխատանքի խափանումներ։
Օնլայն խաչբառերի կայք Crossword.am
Օնլայն խաչբառերի հայկական կայք, որը իր այցելուներին հնարավորություն է տալիս ցանկացած պահի, ստուգել գիտելիքները կամ պարզապես զվարճանալ:
Կարող եք նաև գրանցվել կայքում, և խաչբառերը լուծելով կուտակեք միավորներ, որոնք հետագայում հնարավորություն են տալիս մասնակցել մրցույթի և ստանալ մրցանակներ:
Օնլայն խաչբառի առավելությունները`
• հետաքրքիր, ինտելեկտուալ և ամենակարևորը չկրկնվող հարցեր
• անընդհատ թարմացվող կոնտենտ
• առանձնացված երեք աստիճանի բարդություն
• խաչբառը պահպանելու հնարավորություն
Kayqer.am հետաքրքիր և օգտակար
Հայկական կայքերի ցանկ, կայքադարան: Կայքը միավորում է հայկական կայքերը մեկ կայքում: Kayqer.am-ը իր հարմար և ժամանակակից դիզայնի շնորհիվ, այցելուին հնարավորություն է տալիս արագ գտնել իրեն անհրաժեշտ կայքի հասցեն: