Coca-Cola-ն տոներին ընդառաջ թողարկել է Coca-Cola Magic հավելվածը, որը պարունակում է մի քանի հաճելի անակնկալ: Հավելվածում օգտագործվում է լրացված իրականության տեխնոլոգիան: Հավելվածը միացնելուց հետո կարելի է տեսախցիկն ուղղել Coca-Cola-ի շշերի ուղղությամբ և տեսնել թաքնված անակնկալը: Անակնկալներ թաքնված են նաև Երևանի կանգառներում: Իսկ Դալմա Գարդեն մոլում կարելի է նույն եղանակով տեսնել Ձմեռ պապի տոնական ուղերձը:
Հավելվածը նախատեսված է միայն հայկական շուկայի համար. այն մշակել է ARLOOPA հայկական ընկերությունը, իսկ եռաչափ անիմացիաները պատրաստել է X-TECH-ը:
Հավելվածը նախատեսված է Android և iOS համակարգով աշխատող սարքերի համար:
Թողնել մեկնաբանություն
Отправить комментарий