Իսկ դուք ինչպե՞ս եք վարվում անպետք մարտկոցների հետ


Եթե որևէ մեկին հարցնես,թե արդյոք նա գիտի ինչ պետք է անի մարտկոցի հետ նրա լիցքաթափվելուց հետո նա միանշանակ կպատասխանի,որ պետք է նետել աղբարկղը:
Ցավոք դա այդպես չի և ցավոք շատ քչերը գիտեն,որ մարտկոցները բավականին վտանգավոր են մարդկության համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՆԿԱՐԻՆ,ՈՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՔ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԱՅՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԵՏԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ,ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ ՄԵՋ:
Հիմա բոլորի մոտ հարց կառաջանա,թե ինչու,ասեմ.
Յուրաքանչյու չափահաս տարեկան հաշվարկով աղբն է նետում մոտ 15-30 լիցքաթափված մարտկոց և այսպիսով 3-4 միլիարդ մարտկոցներ ամեն տարի հայտնվում են աղբանոցներում:Մարտկոցները պարունակում են` սնդիկ, նիկել, կադմիում, կապար եւ այլ վտանգավոր նյութեր, որոնք խառնվելով հողի և ջրի հետ հայտնվում են մեր սեղանին,որոշ մարտկոցներ պարունակում են կալիումի հիդրոքսիդ,որի քիմիական ազդեցությունն այնքան մեծ,որ մաշկի վրա առաջացնում է այրվածքներ:Բոլոր վերը նշված նյութերը վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար:
Խնդիրը գալիս է այնտեղից,որ շատ երկրներում,ներառյալ Հայաստանը չկան վերամշակման գործարաններ,զարգացած երկրներում,օրինակ`Գերմանիայում բոլորը գիտեն,որ մարտկոցների համար գոյություն ունի առանձին աղբաման,հատուկ աղբամանների մեջ նետված մարտկոցները հավաքվում են,վերամշակվում և նորից անցնում են վաճառքի:
Հարգելի ծնողներ մի թողեք,որ երեխաները խաղան մարտկոցներով:

Նյութի հեղինակ` Էդգար Ավետիսյան
  • Facebook Comment
  • 0Blogger Comment

Թողնել մեկնաբանություն

Отправить комментарий

© 2014-2018 Hay-Soft