Microsoft-ի ավագ մշակող Մեթ Վելոսոն (Mat Velloso) թողարկել է «Twins Or Not?» կայքը, որն աշխատում է նույն սկզբունքով, ինչ «How Old do I Look?» կայքը։ Սակայն տարիքի փոխարեն կայքը կարողանում է հայտնաբերել մարդկանց միջև նմանությունները։
Կայքում պետք է տեղադրել երկու մարդկանց լուսանկար, և համակարգը կվերլուծի նկարներում պատկերված մարդկանց արտաքին տվյալներն ու կորոշի, նրանց նմանության աստիճանը։ Կայքում օգտագործվում է Microsoft-ի կողմից մշակված դեմքերի ճանաչման ֆունկցիան և Azure հարթակը։ Վելոսոյի խոսքով՝ «Twins Or Not?» կայքը գրվել է չորս ժամում, այդ իսկ պատճառով հնարավոր են աշխատանքի խափանումներ։
Թողնել մեկնաբանություն
Отправить комментарий