Ինչպես ճիշտ որոնում կատարել Google համակարգում


1. Ինչպես որոնել ճիշտ արտահայտություն կամ բառ.
-արտահայտությունը տեղադրեք "..." նշանների մեջ և որոնեք: 
Օրինակ`  "Ես ապրում եմ Հայաստանում"

2. Ինչպես որոնել նախադասություն որտեղ բացակայում է ինչ որ բառ.
-Եթե ցանկանում եք որոնել նախադասություն, բայց մոռացել եք այդ նախադասության մեջ որևէ բառ, ապա որոնվող նախադասությունը գրեք այսպես "...*..."
Օրինակ` "Ես * եմ Հայաստանում"

3.Ինչպես որոնել նյութ ձեր ընտրած բառերով.
-Նշեք այն բառերը, որոնք պետք է լինեն տեքստի մեջ և այդ բառերը առանձնացրեք | նշանով:
Օրինակ` Ես | եմ Հայաստանում

4.Ինչպես բացառել բառերը ձեր որոնումներում.
-բառի սկզբից տեղադրեք - այս նշանը և այդ բառը չեք տեսնի որոնման արդյունքներում:
Օրինակ` Ես -ապրում եմ Հայաստանում

5.Ինչպես որոնել փաստաթղթեր մեր ուզած ֆորմատներով.
-որոնվող բառից առաջ տեղադրեք mime: և գրեք փաստաթղթի ֆորմատը:
Օրինակ` Ես ապրում եմ Հայաստանում mime:pdf

6.Ինչպես որոնել նյութ կոնկրետ կայքում.
-գրեք որոնվող արտահայտությունը և կայքի հասցեն, կայքի հասցեից առաջ գրեք site:... 
Օրինակ` հնարքներ site:hayrapetyan-vazgen.blogspot.com

7.Ինչպես որոնել նյութեր կոնկրետ լեզուներով.
-որոնվող նախադասությունից կամ բառից առաջ տեղադրեք lang: և գրեք լեզվի նշանը am, en, ru, uk և այլն
Օրինակ` Ես ապրում եմ Հայաստանում lang:en
  • Facebook Comment
  • 0Blogger Comment

Թողնել մեկնաբանություն

Отправить комментарий

© 2014-2018 Hay-Soft